ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին կտրուկ ավելացել է վիրտուալ դայակների պահանջարկը

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՆ-ում կտրուկ ավելացել է վիրտուալ դայակների պահանջարկը, ինչը երեխայի խնամքի ծառայություններ առաջակող ընկերություններին արդեն ստիպել է աշխատակիցներին սովորեցնել այն տեխնիկան, որի միջոցով հնարավոր է լինում էկրանի այն կողմից գրավել երեխայի ուշադրությունը, հայտնում է The Washington Post հրատարակությունը։

Babysitting Company ընկերությունն առաջիններից մեկն է նկատել երեխաների խնամքի գործում վիրտուալ օգնության անհրաժեշտությունը և որոշել է բավարարել ծնողների ցանկությունը։

«Եթե ինձ ասեին, որ այս կերպ ենք աշխատելու, երբեք չէի հավատա, քանի որ սա անձնական շփման վրա հիմնված մասնագիտություն է»,- պատմել է Babysitting Company ընկերության հիմնադիր Ռեյչլ Չարլուփսկին և հավելել, որ համակարգչի միջոցով երեխաների հետ աշխատելը շատ ավելի դժվար է, ուստի՝ ընկերությունը ստիված է եղել նախ հատուկ աշխատանք տանել դայակների հետ։

Այժմ ընկերության յուրաքանչյուր դայակ, երեխայի հետաքրքրություններից և տարիքից ելնելով, նախօրոք մոտ 45 րոպե տևողությամբ տեսադասի ծրագիր է կազմում։ Նա երեխային առաջարկում է միասին նկարել, երգել, մեդիտացիա անել, Lego հավաքել կամ պարել։ Իսկ այդ ընթացքում ծնողները կարող են մի քիչ հանգստանալ և իրենց գործերով զբաղվել:

Ընկերության ղեկավարի կարծիքով՝ ԱՄՆ-ում վիրտուալ դայակների պահանջը գնալով էլ ավելի կմեծանա, քանի որ ուսումնական տարին, թեկուզ վիրտուալ, ավարտվում է մեկ ամսից։

Tert.am