Գերմանիան թուլացնում է կորոնավիրուսային սահմանափակումները․ հաջորդ ամիս կբացվեն դպրոցները, մշակութային և մարզական հաստատությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ երկրում մայիսից որոշել են թուլացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, բացել դպրոցները և թույլատրել մարզական մրցումները, գրում է Daily Mail-ը։

«Մենք համաձայնության ենք եկել վերաբացել մարզական հարթակները և մշակութային հաստատությունները, ինչպիսիք են՝ թանգարանները, ցուցասրահները, պատկերասրահները, հուշարձանները, ինչպես նաև կենդանաբանական և բուսաբանական այգիները»,-ասել է նա:

Դպրոցները, համալսարանները և այլ ուսումնական հաստատությունները Գերմանիայում փակվել են մարտի 6-ից: Մարտի 23-ից փակվել են ոչ պարենային խանութները, մշակութային, սպորտի հաստատությունները, սրճարանները, ռեստորաններն ու գեղեցկության սրահները:

Գերմանիայում վերջերս նոր օրենք է ընդունվել, որի համաձայն՝ տրանսպորտում, խանութներում և այլ հասարակական վայրերում դիմակ չկրելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն մինչև 10․000 եվրոյի չափով:

tert.am