Չինաստանը մեծացնում է մատակարարումները դեղորայքային հումքի միջազգային շուկայում

Չինաստանը խթանում է մատակարարումները դեղորայքային հումքի և հակահամաճարակային միջոցների միջազգային շուկայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը G20-ի առցանց գագաթնաժողովի ժամանակ:

«Չինաստանը մեծացնում է մատակարարումները դեղամիջոցների հումքի, առաջին անհրաժեշտության իրերի և հակահամաճարակային միջոցների միջազգային շուկա»,- Ծինփինի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Չին ղեկավարը հավելել է, որ Չինաստանը կշարունակի ակտիվ ֆինանսական և կայուն դրամական քաղաքականություն վարել, անշեղորեն առաջ գնալ բարեփոխումների ուղով, ընդլայնել արտասահմանյան ներդրումները և ներդրում ունենալ համաշխարհային տնտեսության կայունացման գործում:

tert.am