Հանթավիուսը կարո՞ղ է մարդուց փախանցվել․նոր վիրուս Չինաստանում

Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է հանթավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Global Times-ը։

Հաղորդվում է, որ Յունան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։ Առայժմ  այլ վարակվածների մասին տեղեկություններ չկան։

«Սա հանթավիրուսից մահվան առաջին արձանագրված դեպքն է», – ասված է հաղորդագրության մեջ:

Հանթավիրուսի ախտանշանները նման են բազմաթիվ շնչառական հիվանդությունների ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խնդիրներ, փսխում: Հանթավիրուսի դեմ որևէ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Օրթոհանթավիրուսը կամ հանթավիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով։

Բազմաթիվ բժիշկներ չինացու մահվան մասին լուրից հետո շտապել են հանրությանը հավաստիացնել, որ խոսքը «երկրորդ կորոնավիրուսի» մասին չէ։

Փորձագետները հասարակությանը հավաստիացրել են, որ սա նոր վիրուս չէ, և ենթադրվում է, որ այն, ի տարբերություն Covid-19-ի, մարդուց մարդ է փոխանցվում միայն հազվադեպ դեպքերում։

Շվեդ գիտնական, դոկտոր Սումայա Շայխը Twitter-ի իր էջում գրել է. «Այդ վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 1950-ականներին Կորեայում՝ ամերիկա-կորեական պատերազմի ժամանակ։ Այն տարածվում է առնետների, մկների միջոցով։ Խնդրում ենք խուճապ չստեղծել, եթե իհարկե չեք պատրաստվում առնետ ուտել»։

Աղբյուրը՝ tert.am