Հրապարակվել է ամենահզոր երկրների վարկանիշը

ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցրել U.S.News հանդեսի վարկածով «աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշում»։ Ռուսաստանը երկրորդ տեղում է, առաջատարների եռյակը եզրափակել է Չինաստանը: Անցյալ տարվա համեմատությամբ վարկանիշի առաջատարների տասնյակը չի փոխվել՝ բացառությամբ վերջին տեղի. Արաբական Միացյալ Էմիրությունները տեղը զիջել է Հարավային Կորեային:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), բնակչության թվաքանակը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը, նորությունների վերնագրերում հայտնվելը, մասնակցությունը գլոբալ տնտեսական մոդելներին: Նաեւ, համոզված են վերլուծաբանները, «եթե հզոր երկիրն ինչ-որ բան է խոստանում, ապա, գոնե, միջազգային հանրակցությունում ոմանք հավատում են, որ նա կկատարի խոստումը»: U.S.News-ը կարծում է, որ 2019 թվականին աշխարհի վրա ամենից քիչ ազդել են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրները:

168.am