Թրամփը խոսել է հեղաշրջման փորձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի գործողությունն անվանել է հեղաշրջման փորձ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան թվիթերյան էջում։

«Սա խայտառակություն է։ Նման բան չպետք է պատահի այլ նախագահի հետ»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ ՀԴԲ-ի հետաքննությունը ցույց է տալիս ամերիկյան ներկայիս կառավարությունը տապալելու փորձը։ Նա հավելել է, որ բոլոր ներգրավված անձինք բռնվել են։

Թրամփը շեշտել է նաև, որ ինքն անհամբեր սպասում է մեթոդների օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքներին, որոնք ՀԴԲ-ն օգտագործել է իր շտաբի վերաբերյալ տվյալներ հավաքելու ժամանակ։ Այն մեկնարկել է այս տարվա մայիս ամսից։ Նախագահն ինքն է հայտարարել, որ արդյունքները կներկայացվեն առաջիկայում։

Խոսքը 2016 թվականի ընտրություններից առաջ և հետո Թրամփի և նրա շրջապատի վրա ամերիկյան հատուկ ծառայությունների վերահսկողության մասին է: Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ ՀԴԲ-ի գործողություններում չի եղել քաղաքական կողմնակալություն: Ընդգծվում է նաև, որ հետախուզության աշխատակիցները կատարել են մի շարք խախտումներ. Գործակալները 17 անգամ սխալ են նշել փաստաթղթերի մասին տեղեկությունները։

Analitik.am