ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը, որը Նյու Յորքից թռչել է Վաշինգտոն, տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է օդանավակայան։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակցին:
Ըստ տեղեկությունների, «American Airlines» ընկերության ինքնաթիռը վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկն անսարքություն է հայտնաբերել:
Ինչպես նշել են օդաչուները, թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռը ցնցվել է և անձնակազմի անդամներից մեկը նկատել է ծուխ և հայտնաբերել մետաղական բեկորներ։
Ավիաընկերությունում նշել են, որ ուղևորները Վաշինգտոն են մեկնել տարբեր օդանավերով։