Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մասնավորապես, երկրի ղեկավարից հետո հրաժարական է ներկայացրել նաև փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան:
Հրաժարական են ներկայացրել նաև Բոլիվիայի սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան:
Ենթադրվում է, որ հիմա բարձրագույն իշխանությունը կփոխանցվի Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսին:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, հրաժարական է տվել: