Բաքվում վարորդի են ձերբակալել, որն իր մեքենայում հայկական երաժշտություն է լսել

Բաքվում վարորդի են ձերբակալել, որն իր մեքենայում հայկական երաժշտություն է լսել:

Ինչպես գրում է report.az-ը, Բաքվում անցկացված «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների» արդյունքում ձերբակալվել է տղամարդ, որը սոցցանցերում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է իր մեքենայի սրահում հայկական երաժշտություն լսում:  

Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ համապատասխան միջոցառումներ են տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Tert.am