Apple-ը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Կալիֆոռնիայում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին

Միացյալ Նահանգների Apple կորպորացիան երկու տարվա ընթացքում 2,5 միլիարդ դոլար կտրամադրի Կալիֆոռնիայի նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին, ինչպես նաեւ դրանց ձեռք բերման հարցում քաղաքացիներին աջակցելուն: Այդ մասին ասված է նոյեմբերի 4-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես հետեւում է փաստաթղթից, կորպորացիայի ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում տների եւ բնակարանների արժեքի արագ աճից: Apple-ը պլանավորում է 1 միլիարդ դոլար ուղղորդել այն հիմնադրամ, որից վարկեր կտրամադրեն նահանգում մատչելի բնակարարնների կառուցման համար: Նույնքան գումար էլ ընկերությունը կներդնի հիփոթեքային հիմնադրամում, որից փոխառություններ կտրամադրվեն նահանգի կարեւորագույն ծառայությունների աշխատակիցներին, դպրոցների ուսուցիչներին, զինվորական ծառայություն անցած անձանց բնակարան գնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am