ԱՄՆ-ը դադարեցնում է 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը Լիբանանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել կասեցնել 105 մլն դոլարի չափով օժանդակության տրամադրումը Լիբանանին կառավարության անվտանգության կարիքների համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամրիկացի երկու պաշտոնատարների, որոնք խոսել են գաղտնիության պայմանով:

Գործակալության աղբյուրները հայտարարել են, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է այդ որոշման մասին, առանց նշելու դրա ընդունման պատճառները: Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ տվյալ քայլը կարող է կապված լինել երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ: Նշվում է, որ Լիբանանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ներառում էր սահմանապահ ծառայությունների կողմից օգտագործվող գիշերային տեսունակության սարքերի եւ զենքի մատկարարումը:

Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը:

Դրանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն: «Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: