Ռուս գիտնականները բացահայտել են երկրաշարժի նախանշանները

Ռուս երկրաֆիզիկոսների ուսումնասիրության շնորհիվ հնարավոր կլինի 5 օր առաջ կանխատեսել երկրաշարաժը, հաղորդում է Газета-ն:  

Ըստ աղբյուրի՝ գիտնականները պարզել են, որ երկրաշարժից 4-5 օր առաջ փոխվում են գրավիտացիոն ալիքի պարամետրերը, մասնավորապես, սկսում է աճել: Այն առավելագույնին է հասնում երկրաշարժից երկու օր առաջ, այնուհետև աղետից մեկ օր առաջ կտրուկ անկում է ունենում:

Այս օրինաչափությունը պարզելու համար երկրաֆիզիկոսները վերլուծել են Ղրղզստանում 2007 թվականի հունվարի 8-ին, 2013-ի հունվարի 28-ին Ղազախստանում և 2013-ի մայիսի 26-ին Ուզբեկստանում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ ձեռքբերված արբանյակային տվյալները: Բոլոր երեք դեպքում էլ նկատվել են գրավիտացիոն ալիքների պարամետրերի հստակ փոփոխություններ:

Նշվում է, որ այս հայտնագործությունը կարող է օգնել երկրաշարժի կանխատեսման կարճաժամկետ մեթոդների մշակման գործընթացում:

Tert.am