Դեպի Լուսին տիեզերագնացներ ուղարկելու համար ՆԱՍԱ-ն միջազգային աջակցություն է ակնկալում

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ կլինի այլ երկրների աջակցությունը տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար: Այդ մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը, հաղորդում է РИА Новости-ն:

«Քանի որ մենք առաջ ենք շարժվում, մեզ որքան հնարավոր է շատ միջազգային աջակցություն է անհրաժեշտ»,- ասել է նա Միջազգային տիեզերական համագումարում:

Բրայդենստայնը հավելել է, որ դեռ որոշված չէ, թե որ երկրները կմասնակցեն ամերիկյան նախագծին և ինչ մակարդակում:

«Մենք ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը և Լուսնի վրա մեր գործընկերների հետ ուս ուսի լինել»,- ընդգծել է նա:

Մշենք, որ կես դարյա դադարից հետո ՆԱՍԱ-ն նախատեսում է 2024-ին տիեզերագնացներ ուղարկել Լուսին, իսկ 2028-ից հետո Լուսնի վրա մշտական բազա ստեղծել: Հաշվի առնելով Լուսնի վրա ձեռք բերված փորձը՝ ՆԱՍԱ-ն նախատեսում է 2030 թվականին տիեզերագնացներ ուղարկել Մարս:

Tert.am