ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին և վերջինիս թիմակիցներին հիվանդ մարդ է անվանել: Նման հայտարարություն նա արել է Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ:
ԱՄՆ նախագահը նաև լրագրողների ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Քլինթոնը ռուսական գործակալ է անվանում բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ:
Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ Հիլարի Քլինթոնը խելագարվել է: