Չինաստանը հարուստ մարդկանց թվով առաջ է անցել ԱՄՆ-ից

Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունեւոր մարդկանց թվով: Այդ մասին վկայում են Credit Suisse բանկի հետազոտության՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները:

Նրա տեղեկությունների համաձայն, ՉԺՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք մտել են աշխարհի առավել հարուստ մարդկանց 10 տոկոսի մեջ, հասել է 100 միլիոնի այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 99 միլիոն: «Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական տարաձայնություններին, երկու երկրները բարեկեցության կուտակման գործում աճ են արձանագրել համապատասխանաբար 3,8 տրլն դոլարի եւ 1,9 տրլն դոլարի չափով»,-հետազոտության մեջ բերված է բանկի ներկայացուցչի խոսքը:

Հետազոտության տվյալների համաձայն, դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով եւ հասել 46,8 միլիոնի նշագծին. նրանց ձեռքում գտնվում են 158,6 տրլն դոլար գումարի ակտիվներ եւ միջոցներ: 55 920 մարդու կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, իսկ 4830 մարդ 500 եւ ավելի միլիոն դոլար գումարի ակտիվների սեփականատեր է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

168.am