Կանադան կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային. AFP

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:

Այդ որոշումն ընդունվել է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության լույսով, որը, ինչպես նշում են Կանադայի ԱԳ նախարարությունում, «խախտում է տարածաշրջանի կայունությունը»: Այդ կապակցությամբ Օտտավան «ժամանակավորապես կասեցնում է» Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն է, որը պետք է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները:

ԱՄՆ-ը դատապարտել է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: