Սարսափելի գաղտնիք՝ Էրդողանի մասին. Նա վախենում է հայերենով գրված ստատուսներից

Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի հատ սարսափելի գաղտնիք բացեմ։ Ուրեմն իմացեք, որ Էրդոգանը չի վախենում ոչ ԱՄՆ-ից, ոչ Ռուսաստանից ու ոչ էլ Եւրոպայից։

Էրդոգանը վախենում է միայն հայերենով գրված ձեր ստատուսնեից «Էրդոգան տականք, ֆաշիստ» եւ այլն։
Մի երկու-երեք հատ էլ որ գրեք, նա զորքերը կհանի Սիրիայից եւ չի բացառվում, որ արեւմտյան Հայաստանն էլ տա ձեզ, ստատուս գրողներիդ»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիա սկսեց՝ այն անվանելով «Խաղաղության ակունք»: Անկարան մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնելու միջազգային հանրության վերաբերմունքի վրա և շարունակելու է իր օպերացիան:

Իսկ այս ընթացքում սոցկայքի հայկական տիրույթում շարունակում են «ֆաշիստ» անվանել Էրդողանին ու տարածել Սիրիայում պատերազմից տուժած հատկապես երեխաների լուսնկարները:

Analitik.am