ԱՄՆ-ում գործազրկությունը կրճատվել է մինչև 50 տարվա նվազագույն ցուցանիշ

2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկությունն օգոստոսի 3,7 տոկոսի համեմատությամբ ընկել է մինչեւ 3,5 տոկոս եւ հասել 1969 թվականի դեկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակին: Այդ մասին հայտնել է աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հարցված փորձագետները ցուցանիշի նվազում չէին սպասում:

Ամերիկյան տնտեսության մեջ աշխատատեղերի թիվը սեպտեմբերին ավելացել է 136 հազարով՝ օգոստոսին վերանայված 168 հազարով աճից հետո: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ սեպտեմբերին ցուցանիշը կավելանա 145 հազարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

168.am