Ստամբուլում 400 զույգ կանացի կոշիկից կազմված ինստալյացիա է տեղադրվել՝ ընտանեկան բռնության խնդրի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու համար

Ստամբուլում յուրահատուկ ինստալյացիա է տեղադրվել, որի նպատակն է ուշադրություն հրավիրել ընտանեկան բռնության խնդրին: Հեղինակը պատին 400 զույգ կանացի կոշիկ է ամրացրել՝ յուրաքանչյուրը մեկ կնոջ համար, որն անցյալ տարի Թուրքիայում սպանվել է իր ամուսնու կողմից:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ Թուրքիայի որոշ շրջաններում ընդունված է մահացած մարդու կոշիկները թողնել տան մոտակա պատին: Նկարիչ Վահիթ Թունան օգտագործել է այդ ավանդույթը՝ տպավորիչ ինստալյացիան ստեղծելու համար:

Նա կոշիկները փակցրել է շենքի արտաքին պատին, որպեսզի այն գրավի անցորդների ուշադրությունը, և մարդիկ սկսեն բացեիբաց խոսել երկրում առկա ընտանեկան բռնության խնդրի մասին:

Tert.am