ԱՄՆ-ում գտել են 1901 թվականին անհետացած «ուրվական նավը» (լուսանկար)

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Վերին լճում հայտնաբերվել է «ուրվական նավ» անվանումը ստացած Hudson նավը, որը խորտակվել էր 1901 թվականին, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նավը գտել են դեռևս ամռանը՝  250 մետր խորության վրա, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Կտավատով ու ցորենով բեռնված նավը Դուլութ նավահանգստից դուրս էր եկել 1901 թվականի սեպտեմբերի 15-ին, որից հետո հայտնվել էր ուժեղ փոթորկի մեջ և անհետացել էր:

Հաջորդ տասնամյակների ընթացքում տեղի բնակիչների շրջանում լուրեր էին պտտվում, թե նավը լճում լողում է որպես «ուրվական նավ»:

Hudson նավի բեկորները հայտնաբերել են խորտակված նավերի որոնմամբ զբաղվող Ջերի Էլիասոնը և Քրեյգ Սմիթը:

Աղետի ճշգրիտ վայրը և այլ մանրամասներ չեն հաղորդվում:

The shipwreck of the forgotten steamer Hudson (above), which sank into the murky depths of Lake Superior on September 16, 1901, was finally found in July by two shipwreck hunters
The 288-foot-long steel vessel sank on September 16, 1901 after the ship ran into a gale on the water and sunk, taking all 25 crew on board with it

Tert.am