ԱԻՆ-ում նախորդ շաբաթ գրանցվել է 500 դեպք, որից 308-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-29-ը գրանցվել է 500 դեպք, որից  308-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 136 կենցաղային կանչ, 218 հրդեհի ահազանգ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 16-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, տուժել է 16  քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: