Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս, գրում է РИА Новости-ն:

ԱՄՆ ղեկավարի խոսքով` նա կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ իր մի շարք ձեռքբերումների համար, «եթե անաչառ որոշում կայացվեր»:

Թրամփը նաև հիշեցրել է 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու հանգամանքը` շեշտելով, որ Օբաման այդ մրցանակը ստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

«Նույնիսկ Օբաման ինքը չէր հասկանում` ինչի համար է ստացել այդ մրցանակը. և գիտեք ինչ, դա միակ բանն է, որում ես նրա հետ լիովին համամիտ եմ»,- ասել է Թրամփը:

Tert.am