Ուկրաինայի Ռովնո քաղաքի հիվանդանոցում 12-ամյա աղջիկը տղա երեխա է լույս աշխարհ բերել, գրում է korrespondent.net-ը:
Բուժհաստատության գլխավոր բժիշկ Վիկտորյա Ենիկեևան հայտնել է, որ կենտրոնում աշխատելու տարիներին սա նմանատիպ առաջին դեպքն է:
Ծննդկանը հիվանդանոց է տեղափոխվել գիշերը ժամը 2.10-ին, իսկ առավոտյան 7.10-ին ծննդաբերել է: Երեխան բնական ճանապարհով է ծնվել: Ինչպես նշել է բժիշկը, քանի որ հղին հաշվառման կանգնած չի եղել, երեխան ֆիզիկական արատով է ծնվել:
Երեխան կշռում է 3160 գրամ, հասակը 47 սմ է: