Նորապսակներին կողոպտել են հարսանիքի հենց հաջորդ օրը

Անգլիական Սելբի քաղաքում հանցագործները կողոպտել են նորաթուխ ամուսիններին՝ հարսանիքի հենց հաջորդ օրը։

Սեպտեմբերի 7-ին 31-ամյա Ջեյմս Փրինսն ու 29-ամյա Փոլ Քիրվանն ամուսնացել են։ Նրանց խոսքերով՝ տոնախմբությունն այնպես է անցել, ինչպես իրենք էին երազում։ Սակայն հաջորդ առավոտյան նրանց հետ են կապվել հարսանիքի կազմակերպիչները և հայտարարել են, որ հարսանիքի անցկացման սրահ գողեր են ներխուժել, որոնք գողացել են բոլոր նվերներն ու փողով ծրարները, ինչպես նաև BMW X5 ավտոմեքենան, որ պատկանում էր Քիրվանի հորը և, որի մեջ էր գտնվում ամուսնության վկայականը։

Ներկա պահին ոստիկանությունը կարողացել է պարզել գողացված մեքենայի գտնվելու վայրը։

blognews.am