Այս ամռանը Միկոնոսի օդանավակայանից իրականացված թռիչքների կեսը հետաձգվել է, այն ճանաչվել է աշխարհի ամենաանարդյունավետ օդակայանը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Lonely Planet-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագետները, որոնք հետևում են աշխարհում թռիչքների հետաձգման գործընթացին, հետազոտություն են իրականացրել Եվրոպայի և Միացյալ Նահանգների օդանավակայաններում: Ըստ նրանց՝ բացի Միկոնոսից, այս ամառ առավել հաճախակի ձգձգումներ են տեղի ունեցել նաև Աթենքի, Լիսաբոնի, Պոնտա Դելգադայի, Սանտորինիի, Միլանի, Վենետիկի և Լյուբլյանայի օդանավակայաններում:
Մեծ Բրիտանիայում ամենանից հաճախ թռիչքները հետաձգվել են լոնդոնյան Գատվիկի և Հիթրոուի օդանավակայաններում: այնտեղ ուշացել է միջին հաշվով տասը չվերթից չորսը: Բրիստոլի, Էդինբուրգի և Բիրմինգհամի օդանավակայաններում նույնպես հաճախակի ձգձգումներ են նկատվել:
ԱՄՆ-ում չվացուցակի խափանումներ են տեղի ունեցել բազմաթիվ օդանավակայաններում: Նշվում է հատկապես Նյու Յորքի Լա Գուարդիա և Նյուարկ Լիբերթի օդակայանները: Ուղևորների պլանները բացմիցս խախտել են նաև Դալլասի միջազգային օդանավակայանը, Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ Դուգլասի, Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանները: