Որոնք են աշխարհի ամենաապահով և ոչ ապահով երկրները զբոսաշրջիկների համար

Ֆինլանդիան աշխարհի ամենաապահով երկիրն է զբոսաշրջիկների համար, հայտարարել են Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) փորձագետները, որոնց դիտարկումները տեղ են գտել «The Travel and Tourism Competitiveness Report 2019» զեկույցում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ ապահովությամբ երկրորդ տեղում Իսլանդիան, երրորդում`Օմանը: Առաջին տասնյակում են նաև Շվեյցարիան, Հոնկոնգը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Նոր Զելանդիան:

Բացի այդ, փորձագետները կազմել են նաև զբոսաշրջիկների համար ամենա ոչ ապահով երկրների վարկանիշային աղյուսակը: Ըստ այդմ՝ առաջին տեղում Սալվադորն է, ապա Նիգերիան, Եմենը, Վենեսուելան և Հոնդուրասը:

Անվտանգության գնահատման չափանիշներից հաշվի են առնվել իրավապահ մարմինների հուսալիությունը, ահաբեկչական հարձակումների թիվը և սպանությունների մակարդակը:

Tert.am