Հնագետները Պերուում հայտնաբերել են զոհաբերված 250 երեխայի հավաքական գերեզմանոց։ Այս մասին հայտնում է RPP-ն։ Մնացորդները հայտնաբերվել են Պամպա լա Կրուս հնավայրում, որը գտնվում է Լա-Լիբերտադ նահանգում, Ուանչակո շրջանում։ Գերեզմանը 13-15 դարերի է, պատկանում է նախակոլոմբոսյան չիմու մշակույթին։ Զոհաբերված երեխաները 4-14 տարեկան են։ Զոհաբերվել են ամենայն հավանականությամբ՝ աստվածներին։ Հայտնաբերվել է նաեւ մեկ այլ գերեզման էլ, որտեղ արդեն չափահաս մարդկանց մնացորդներ են, որոնք ամենայն հավանականությամբ եղել են զոհաբերված գերիներ։ Ներկայումս մարդկային մնացորդները տեղափոխվել են լաբորատորիա հետազոտությունների։
Աղբյուրը hraparak.am