Մալազիայի նախկին վարչապետի դստերը մեղադրել են 2,4 մլն դոլարի հարկ չվճարելու համար

Մալազիայի հարկային մարմինները մեղադրել են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի դստերը մոտ 2,4 մլն դոլար հարկեր չվճարելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին։Հուլիսի վերջին Ներքին եկամուտների վարչությունը դատական հայց է ներկայացրել 31-ամյա Նուրիանա Նաջիբի դեմ, որը մեղադրվում է եկամուտները թաքցնելու եւ 2011-2017 թվականներին հարկերը չվճարելու համար։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ առաջին դատական լսումներն այս գործով նախատեսված են սեպտեմբերի 12-ին։Ներկայում Նուրիանա Նաջիբն ամուսնու՝ Դանիյար Նազարբաեւի հետ, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկն է, ապրում է Մալայզիայում։ Նախկին վարչապետի ընտանիքի անդամներին արգելված է դուրս գալ երկրի սահմաններից անցած տարվա մայիսին կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո։

Աղբյուրը lurer.com