Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն:Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն:Նա նշել է, որ Մակրոնը չկարողացավ խուսափել «համաշխարհային ժառանգություն համարվող Նոտր Դամի հրդեհից և դեռ ցանկանում է իրենց դասեր տալ»:

Բոլսոնարոյի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Բրազիլիան «ցանկացած երկրի կարող է սովորեցնել», թե ինչպես պետք է պահպանել անտառները:Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարի համար կհատկացվի 22 միլիոն դոլար օգնություն:

Աղբյուրը ՝ shantnews.am