Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունը և հիմնական նպատակը համարել Է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Այդ մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել Է Facebook-ում:«Հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով կվերադառնան Վրաստանի միասնական պետական տարածք: Իմ գլխավոր ցանկությունն ու հիմնական նպատակն այն Է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, իմ նախագահության ժամկետում, ինչի համար ես կօգտագործեմ բոլոր ուղիներն ու միջոցները»,- գրել Է Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման 11-րդ տարեդարձի կապակցությամբ:Ինչպես ընդգծել Է Զուրաբիշվիլին, ինքը լինելու Է այն բանի երաշխավորը, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները «ունենան արժանավայել կյանք, ընտրության իրավունք և խոսքի ազատություն, ինչպես որ Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ չնայած նրանց Էթնիկական ծագմանը»:Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ լուծելու Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների խնդիրները հումանիտար, բժշկական ու կրթական ոլորտներում, ինչպես նաև բիզնեսի բնագավառում՝ «նրանց ծանր սոցիալական ու տնտեսական դրության պատճառով»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: