Ինքնաթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը, օդաչուն հասցրել է անգամ սելֆի անել դրա ֆոնին

Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ Beechcraft Bonanza մեկշարժիչանի ինքնաթիռը վթարվել է: Ինքնաթիռում եղել են օդաչուն՝ Դեյվիդ Լեշը և նրա ընկերուհին: Երկուսն էլ ողջ են մնացել, քանի որ ինքնաթիռն ընկել է ջուրը:Ինքնաթիռն անսարք է եղել, և օդաչուն արել է հնարավորը, որպեսզի գոնե վթարային վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի վրա:«Ջրին հարվածը չափազանց թեթև է եղել, և մենք վայրկենապես բացել ենք դուռն ու դուրս եկել: Հետո մենք արագ վերցրել ենք այն, ինչ եղել է ինքնաթիռում: Ես գիտեի, որ 20-30 րոպեից ինքնաթիռը սուզվելու է»,- ասել է օդաչուն: