ԱՄՆ-ն իսրայելական անօդաչունե՞ր է ուղարկել Ադրբեջան. Բաքուն արձագանքել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ադրբեջան` Իրանի և Իրաքի վրա հարձակվելու նպատակով և դա ապատեղեկատվություն որակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ իրաքյան ժողովրդական ուժերի (այսինքն՝ «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի) հրամանատար Աբու Մախդի Ալ Մուխանդիսը ԱՄՆ-ին մեղադրել էր Ադրբեջանի տարածք իսրայելական դրոններ տեղադրելու մեջ՝ Իրանն ու Իրաքը թիրախավորելու նպատակով։Ալ Մուխանդեսը պնդում է, որ օգոստոսի 12-ին և 20-ին ու հուլիսի 19 –ին «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» պահեստները հարձակման են ենթարկվել իսրայելական ինքնաթիռների կողմից, որոնց գործողությունները համաձայնեցված են եղել տարածաշրջանում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության հետ։ Նա այդ մասին խոսել է Սալահ ադ-Դին շրջանում գտնվող իրաքյան կայանի վրա Իսրայելի կողմից հարձակումից հետո։«Դա ապատեղեկատվություն է և որևէ հիմք չունի», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳն-ն։

Իրաքի ժողովրդական աշխարհազորը կոալիցիա է, որը բաղկացած է շիայական, եզդի ու քրիստոնյա ոստիկաններից, որոնք իրաքյան պետության կողմից կռվում են «Իսլամական պետության» (մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) դեմ։