Հոնկոնգցիները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Հոնկոնգում կենդանի շղթա են կազմել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու ափերով։ Ցուցարարները կանգնել են մայթերին, կամուրջներին, զբոսավայրերում և զբոսայգիներում, նաև բարձրացել են տարածաշրջանի ամենահայտնի գագաթներից մեկը՝ Lion Rock-ը:Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։