Քաղցկեղի ռեցիդիվը հնարավոր կլինի կանխել

Կանադայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը յուրահատուկ տեխնոլոգիա է մշակել, որը խոչընդոտում է քաղցկեղի ռեցիդիվի զարգացումը:

Խոսքը էլեկտրավիրաբուժական դանակի մասին է, որի միջոցով հյուսվածքի վրա սառը պլազմայի շիթ է ցողվում: Մշակողների խոսքով՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար բավական է 2-7 րոպե մշակել հետվիրահատական վերքը:

Գիտնականների խոսքով՝ սառը պլազման քաղցկեղային բջիջները ոչնչացնում է թթվածնի ակտիվ ձեւերի միջոցով: Տեխնոլոգիայի դրական կողմն այն է, որ այդ ընթացքում առողջ հյուսվածքները չեն վնասվում:

Սառը պլազմայով հետվիրահատական վերքերի մշակման արդյունավետությունն ապացուցվել է կենդանիների վրա կատարված փորձերով:

Գիտնականների մշակմանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ British Journal of Cancer ամսագրում հրապարակված հոդվածում: