ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի` Ռուսաստանին 2020 թվականին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը։ Ինչպես Twitter–ի իր էջում գրել է CNN–ի թղթակից Քայլի Աթվուդը` հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին։ Նախաձեռնությունը Մակրոնինն է։
Նշենք, որ 2020 թվականին G7 գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ–ում։ Իսկ այս տարի «յոթնյակի» գագաթնաժողովում, որը կանցկացվի առաջիկա հանգստյան օրերին` Բիարիցեում, Թրամփը կհնչեցնի Ռուսաստանին այդ ձևաչափ վերադարձնելու հարցը, նշել է ամերիկացի լրագրողը։
Ավելի վաղ, Մակրոնի հետ հանիդպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգտակար է անվանել «Մեծ յոթնյակի» երկրների ցանկացած շփում և չի բացառել G8 ձևաչափի վերականգնումը, միևնույն ժամանակ շեշտելով, որ այդ տարբերակն ինքնանպատակ չէ։ Հիշեցնենք, Ռուսաստանը լքել է այդ ձևաչափը Ղրիմում և Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունենրից հետո։