Սոչիի իշխանությունները հորդառատ անձրևների,կարկուտի և պտտահողմի վտանգի պատճառով փոթորկի մասին նախազգուշացում են արել։ Տեսանյութը պատմում է զբոսաշրջային սեզոնի ակտիվ ժամանակաշրջանում զբոսաշրջային քաղաքում տիրող իրավիճակի մասին։ Օդերևութաբանները վատ եղանակ են կանխատեսում հանգստյան բոլոր օրերի համար։ Սոչիում ուժեղ անձրև և ամպրոպ է, ծովի վրա կարող է պտտահողմ առաջանալ, իսկ գետերում կտրուկ բարձրանալ ջրի մակարդակը։
Այդ կապակցությամբ քաղաքապետ Անատոլի Պախոմովը պահանջել է փակել գետերի մոտ գտնվող բոլոր վրանային ճամբարները և պատրաստել անհրաժեշտը` քաղաքացիներին տարհանելու համար։Սոչիի հյուրերին և բնակիչներին նաև կոչ են արել անվտանգության միջոցներ ձեռնարկել, մեքենաները չթողնել ծառերի և կիսակառույցների մոտ, զերծ մնալ ջրի մոտ և լեռներում հանգիստն անցկացնելուց։