Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներն անխուսափելիորեն հանգեցրին ռուսական ընկերությունների կողմից արտահանվող հում նավթի պահանջարկի ավելացմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը:Գործակալության տվյալներով՝ ռուսական նավթային ընկերությունները գրանցեցին առնվազն 905 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ՝ 2018 թ․-ի նոյեմբերից մինչև 2019 թ․-ի հուլիս ընկած ժամանակահատվածում: Հաշվարկը հիմնված է Urals թանկարժեք ռուսական նավթի վաճառքի ցուցանիշները համեմատած Brent տեսակի հետ։Ըստ զեկույցի՝ ԱՄՆ պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի նկատմամբ պահանջարկը՝ հաշվի առնելով OPEC երկրների և նրանց գործընկերների կողմից արտահանման ծավալների կրճատմանը: Արդյունքում, Urals ապրանքանիշի նավթը սկսեց պարբերաբար վաճառվել պրեմիում դասի Brent-ի փոխարեն: Ընդունված էր, որ Urals-ը վաճառվում էր Brent-ի նկատմամբ զեղչով, սակայն այդ զեղչը սկսեց նվազել անցյալ տարվա նոյեմբերին, երբ Միացյալ Նահանգները սահմանափակեցին իրանական նավթի գլոբալ վաճառքը: