ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։Նշվում է, որ նախագահը բազմիցս հետաքրքրվել է աշխատակիցներից՝ արդյոք ԱՄՆ-ն կարո՞ղ է ձեռք բերել Գրենլանդիան։ Բացի այդ, Թրամփը մեծ հետաքրքրությամբ մասնակցել է կղզու մասին քննարկումներին՝ բնական պաշարների և աշխարհաքաղաքական նշանակության վերաբերյալ, այդ թվում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումը Արկտիկայում։Թրամփը հանձնարարել է Սպիտակ տանը տվյալ նախագծի իրավական փորձաքննություն իրականացնել։Թրամփի որոշ խորհրդականներ նրա նախագիծը տնտեսապես շահավետ են անվանել, մյուսների կարծիքով՝ սա ընդամենը Թրամփի «ժամանակավոր հետաքրքրությունն է»։