Մերկելը հաստատել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Ըստ նրա, Բունդեսթագում սպասվող ընտրություններից հետո նա այլևս չի զբաղվի քաղաքական ակտիվ գործունեությամբ: Այս մասին հայտնում է Ostsee-Zeitung պարբերականը:Օգոստոսի 13-ին Մերկելը հանդիպել է գերմանական Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Կանցլերը շեշտել է, որ իր կառավարման ժամկետի ավարտից հետո չի նախատեսում շարունակել ակտիվ քաղաքական կյանքը ո՛չ Գերմանիայում, ո՛չ էլ Եվրոմիությունում, որտեղ «բոլոր պաշտոնները պարզապես բաժանված են»,- գրում է TASS-ը:Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ։