Օրինական ներգաղթյալներին, որոնք սոցիալական օգնություն են ստանում ԱՄՆ-ում, առաջիկայում ավելի բարդ կլինի երկրում մշտական կացության թույլտվություն («գրին քարտ») ստանալ: Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն այն անձանց, որոնց սննդի կտրոններ և բնակության վայրի վճարման պետական փոխհատուցում է տրվում: Այդպիսով, նրանք հարված կհասցնեն ներգաղթյալների ամենաչունեվոր շերտերին, որոնք օրինական հիմքեր ունեն երկրում մնալու, գրում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով:Տվյալ փոփոխությունները կոչված են դանդաղեցնելու ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և կրճատելու վերաբնակների քանակը: Հավանաբար, այս որոշումը կհանգեցնի նրան, որ աղքատ միգրանտներից շատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ում ֆինանսական օգնություն ստանալու և երկորւմ օրինական մնալու միջև: Նշվում է, որ փոփոխությունները չեն առնչվի այն անձանց, որոնք արդեն ստացել են «գրին քարտ»:Ակնկալվում է, որ նոր որոշումը կհրապարակվի օգոստոսի 14-ին և ուժի մեջ կմտնի 60 օրից՝ 2019-ի հոկտեմբերին: