Պուտինը պարգևատրել է Մեհրիբան Ալիևային «Բարեկամության շքանշանով»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով:Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: