Զբոսաշրջիկներին տարհանում են թուրքական հանգստավայրից. պատճառն անտառային հրդեհներն են

Թուրքական Մարմարա կղզում, որտեղ հրդեհ է բռնկվել, շտապ տարհանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։

Հրդեհը սկսվել էր Մեսթանագա բնակավայրի մոտ, այնուհետև կրակը տարածվել է անտառներով։ Երկու տուն այրվել է, շուրջ 60 ընտանիք տարհանվել։Ամբողջ ափը պատվել է ծխով, կրակը հասել է ափամերձ սրճարաններին և հյուրանոցներին։Այսօր ավելի քան հազար զբոսաշրջիկ է տարհանվել նաև իսպանական Գրան Կանարիա զբոսավայրում` անտառներում բռնկված հրդեհների պատճառով։ Այնտեղ հրշեջ ծառայություններն արդեն մարել են կրակը։