ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանի կայքում։ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի ծառայության տնօրեն Քեն Կուչինելիի խոսքով՝ նորամուծությունները կդառնան այն բանի երաշխիքը, որ հնարավորինս քիչ օտարերկրացիներ կգտնվեն պետության խնամակալության տակ:«Կանոնները արգելք կստեղծեն այն օտարերկրացիների համար, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետության խնամակալության տակ գտնվող անձինք, ժամանելու Մացյալ Նահանգներ եւ գրին-քանտ ստանալ»,- պարզաբանել է նա ճեպազրույցի ընթացքում:Նշվում է, որ նոր փաստաթղթում ձեւակերպված է այն մարդու հստակ սահմանումը, ով գտնվում է պետության խնամակալության տակ: Այդ կատեգորիային կդասվեն այն անձինք, ովքեր մեկ կամ ավելի նպաստ են ստանում 12 ամիսը գերազանցող 36-ամսյա ժամանակամիջոցում, հաղորդել է Life-ը: