Պուտինի վարկանիշը հասել է ամենացածր ցուցանիշին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմության մեջ ամենացածր ցուցանիշինի: Բնակչության միայն 43%-ն է պատրաստ քվեարկել նրա օգտին. ցույց են տվել հարցումները: Փորձագետներն այս ցուցանիշի արձանագրումը կապում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների հետ և կանխատեսում են Պուտինի վարկանիշի հետագա անկում:
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, ապա Վլադիմիր Պուտինին ձայն կտար հարցվածների միայն 43%-ը: Միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տվել տվել հարցումները, այլ քաղաքական գործիչների վարկանիշները չեն փոխվել:

ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2024-ին են: