Մոսկվայում դժգոհությունների աճը Կրեմլի համար մարտահրավեր է դառնում. DW

Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցերի պատճառը միայն Մոսդումայի շուրջ ընթացող զարգացումները չեն. իրականում լուրջ դժգոհություն է հասունացել պետական իշխանության ու ամբողջ էլիտայի նկատմամբ: Քաղաքացիները պահանջում են արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, նախագահ Պուտինի հրաժարականը: DW-ի վերլուծաբան Միոդրագ Շորիչի մեկնաբանմամբ՝ ցուցարարները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց ճնշեն` ո՛չ սպառնալիքներով, ո՛չ մահակներով, ո՛չ էլ ձերբակալություններով: Համատարած դժգոհությունը հաստատվում է հարցումների արդյունքներով, ըստ որոնց, ռուսաստանցիների վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ սահմանել է պատմական նվազագույն ցուցանիշը: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ տնտեսությունը լճանում է, ապրանքատեսակները թանկացել են, կոռուպցիան հասել է տագնապալի ցուցանիշների, միլիոնավոր քաղաքացիներ վրդովված են կենսաթոշակային բարեփոխումներից: Ավելի ու ավելի շատ ռուսաստանցիներ դժգոհ են, սակայն կառավարությունը հրաժարվում է թույլ տալ քաղաքական այլընտրանք, թեկուզ տեղական մակարդակում:Վախը Կրեմլում անորոշություն է ներշնչումԱյս ամենը դրդում է տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալ: Այս մարդիկ անվախ են, ու դա վախեցնում է իշխանություններին: Կրկին ու կրկին նախագահն ու կառավարության ղեկավարը խոստանում են բարեփոխումներ, ավելի մեծ աշխատավարձեր: Ըստ հետազոտությունների՝ ռուսաստանցիների կենսամակարդակը նվազել է վերջին 5 տարիների ընթացքում: Սա շոշափելի է հասարակության լայն շերտերի համար:Ի վերջո, սա ավելին է, քան զուտ նյութական շահը: Ռուսաստանցիներից շատերն իրենց խաբված են զգում, հասկանում են, որ իշխանություններն այլևս հաշվի չեն առնում իրենց շահերը: Սա ակնհայտ դարձավ օգոստոսի 10-ի ցույցերում: Ցույցերը տեղի ունեցան Սախարովի պողոտայի մի հատվածում, որը շրջապատված էր իրավապահ մարմիններով՝ հեռու կառավարական շենքերից և մայրաքաղաքի կենտրոնի աշխույժ կյանքից: Ուստի ցուցարարների մի մասը, բողոքի ցույցի ավարտին, շարժվեցին դեպի նախագահի աշխատակազմ, որը գտնվում է քաղաքի կենտրոնում:Մարտահրավեր Կրեմլի համարՑուցարարների շարքում կային ոչ միայն լիբերալ մտածող երիտասարդներ, որոնք ցանկանում էին ավելի շատ ազատություն և ժողովրդավարություն արևմտյան օրինակով, նաև կոմունիստական խորհրդանիշներով դրոշներ պահած տարեց ռուսաստանցիներ: Նրանք կարոտով են հիշում խորհրդային տարիները, երբ պետությունը, ըստ իրենց իրենց, հոգում էր բնակչության կարիքները: Կոմունիստներն ու երիտասարդ դեմոկրատները միավորված են այն համոզմամբ, որ կառավարությունն այլևս նրանց լուրջ չի վերաբերվում:Որքան երկար նախագահ Պուտինը մնա իշխանության ղեկին, այնքան ավելի մեծ է անդունդը կառավարող ուժի և մարդկանց միջև: Կրեմլն ավելի ու ավելի կներգրավի ոստիկանության ուժերը, ավելի ու ավելի կվերահսկի ԶԼՄ-ները և ավելի ու ավելի կհետապնդի այլախոհներին՝ իր իշխանությունը պահպանելու համար: Ոչ այնքան ուրախ հեռանկարներ, հավելում է DW-ի վերլուծաբանը: