Խոշոր հրդեհ ԱՄՆ մանկապարտեզներից մեկում. զոհվել է 5 երեխա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի մանկապարտեզներից մեկում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել: Ըստ այս պահին առկա տեղեկությունների համաձան զոհվել է 5 երեխա: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Էրիի շրջանում:Զոհված երեխաները եղել են 8 ամսականից մինչև 7 տարեկան: Միջադեպի հետևանքով տուժել է նաև հաստատության տիրուհին և հարևանությամբ բնակվող ևս մի մարդ:Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: