Ադրբեջանը կհրապարակեցնի՞

Ադրբեջանական ՄԻԳ-29 -ի որոշ մասեր հայտնաբերվել են, ներկայումս աշխատանքներ են տարվում կործանիչի հիմնական կմախքը Կասպից ծովի հատակից դուրս բերելու ուղղությամբ՝ թուրք մասնագետների ներգրավմամբ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:Տեղեկատվությունն ուշագրավ է նրանով, որ երեկ հայտնի էր դարձել որոնողական աշխատանքներին Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի ներգրավման մասին, իսկ ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հաջողվել է տեղորոշել աղետի գոտին, որը կազմում է շուրջ 600 քառակուսի կիլոմետր ջրային մակերես՝ միջինը 40 մետր խորության: ՄԻԳ 29-ի կործանման հաջորդ օրն ադրբեջանցի ռազմական փորձագետներից մեկը հավանական էր համարել, որ աղետի պատճառն ռուսական կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառումն էր: Նա նշել էր, որ նույն ժամերին ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություններ էր անցկացնում՝ ՌԷՊ միջոցների կիրառմամբ: Այս ամենի համադրմամբ կարելի է եզրահանգել, որ ադրբեջանցի ռազմական փորձագետի վարկածը խիստ ճշմարտանման է, եւ ռուսական կողմը փաստացի Ադրբեջանին ցույց է տվել ՄԻԳ 29-ի խորտակման վայրը՝ հետագա աշխատանքները թողնելով օգնության հասած թուրք մասնագետներին:Հարցն այն է, թե կհրապարակայնացնի՞ Ադրբեջանն այս ամենը, եւ ի՞նչ ազդեցություն կթողնի դա ռուս-ադրբեջանական հետագա հարաբերությունների վրա: Հատկանշական է, որ խորտակված ՄԻԳ 29-ը, թեեւ ռուսաստանյան արտադրության, արդիականացվել էր Ուկրաինայում: