ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը համապատասխան գրառում է արել Twitter-ի իր էջում:«Ես գիտեմ, որ Մակրոնը, ինչպես բոլորը, միայն լավն են ցանկանում, բայց ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից։ Ոչ ոք, բացի մեզնից: Ոչ ոք, որևէ ձևով և որևէ կերպ, իրավասու չէ մեզ ներկայացնել»,- գրել է Թրամփը:Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իրանը «լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ է»: Ամերիկյան պետության ղեկավարի խոսքով, Թեհրանը պատրաստ է երկխոսության գնալ Վաշինգտոնի հետ։Ֆրանսիայի առաջնորդը մշտական կապի մեջ է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, և, ինչպես հաղորդում է AFP- ն, պարզ է դարձել, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համագործակցության հաստատման գործում: