Գրենլանդիայում սառույցի աղետալի հալում են արձանագրել

Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց Է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել Է օվկիանոս, կազմել Է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող Էր Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել երկուսանտիմետրանոց շերտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Smithsonian հրատարակությունը:

Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950 թվականից, երբ գիտնականներն սկսեցին հետեւել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին:

2012 թվականին հալումն ընդգրկել Էր սառցե ծածկույթի մակերեսի 97 տոկոսը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում Է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել Է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տեւողությամբ: Ամբողջ 2019 թվականին արդեն հալվել Է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել Է 2012 թվականի ռեկորդին (250 միլիարդ տոննա):