Պայթյուն Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել։ 2 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աղբյուրի հաղորդմամբ` պատահարը տեղի է ունեցել Սևերոդվինսկից 30 կմ հեռավորության վրա։

«Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արխանգելսկի մարզի հիվանդանոցներ»,- հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Վիրավորների վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։ Թե որն է եղել պայթյունի պատճառը նույնպես հայտնի չէ։